211652_close_icon
views-count152656 դիտում article-date 19:55 09-10-2017

Արցախի Հանրապետության Մատաղիսի զորամասում հրամանատար ու զինվոր շարունակում են անառիկ պահել առաջնագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության Մատաղիսի զորամասում սպա ու զինվոր շարունակում են անառիկ պահել իրենց վստահված սահմանները, ինչի շնորհիվ նենգ հակառակորդը չի կարողանում ցանկացած տիպի ոտնձգություն կատարել: Զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ զորամասում զինվորը զգում է, որ իր թիկունքին կանգնած է սպան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Այս զորամասը Արցախի հաղթանակած զորամասերից մեկն է: Գիտենք, թե որտեղ ենք ծառայում և մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր ծառայությանը: Այդ ամենը գալիս է նաև զորամասի հրամանատարից, սպայական կազմից: Մի քիչ նեղվում ենք կարոտից. կարոտում ենք մեր ծնողներին, ընկերներին, ընկերուհիներին, բայց ուզում ենք վստահեցնել բոլորին, որ թե՛ զորամասում, թե՛ դիրքերում ամեն ինչ «օկ» է: Ամուր պահում ենք սահմանը ու հակառակորդի կողմից ցանկացած թեթև քայլ արժանի հակահարված է ստանում մեր կողմից»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/08/1079313/]ավելի վաղ [/url]Մատաղիսի զորամասից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 8-ին, զորամաս էին այցելել Հայաստանի Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ՀՀ ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանը, ովքեր ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով զորամաս էին ուղեկցել մի խումբ ծնողների: Զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գյոզալյանը իր սպայական կազմի և զինվորների անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ Ոստիկանության պետին, ՀՀ Ճանապարհային Ոստիկանությանը, ովքեր հերթական անգամ իրեց կատարած մարդասիրական քայլով հաստատեցին այն միտքը, որ զինվորի թիկունքին կանգնած են թե՛ Ոստիկանության ծառայողները՝ սպայից շարքային, և թե՛ ժողովուրդը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 401+
401+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր