211652_close_icon
views-count7556 դիտում article-date 23:06 08-10-2017

Բերլուսկոնին Պուտինի ծննդյանը ծածկոց է նվիրել

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 65-ամյակին ծածկոց է նվիրել՝ երկու գործիչների ձեռքսեղման պատկերով: Քաղաքական գործիչները պատկերված են Ռուսաստանի և Իտալիայի երկու տեսարժան վայրերի՝ Վասիլի Երանելու և Կոլիզեումի ֆոնին: Անսովոր ծածկոցը պատրաստած ընկերությունում հաստատել են այս տեղեկությունը: Պուտինի ծննդյան օրը եվրոպական մի շարք քաղաքներում՝ մասնավորապես՝ Փարիզում, Բարսելոնայում, Բեռլինում, գրաֆիտիներ էին հայտնվել՝ ՌԴ նախագահի պատկերով: Հոկտեմբերի 7-ին Պուտինը նշեց իր 65-ամյակը: Նա այդ օրն անցկացրել է աշխատանքային ռեժիմով: Մասնավորապես, մասնակցել է ՌԴ Անվտանգության Խորհրդի նիստին:

Նմանատիպ նյութեր