2079 դիտում
23:03 30-10-2015
Սիլվիո Բերլուսկոնին. 16-ամյա Դոնարումման 20 տարի կարող է լինել «Միլանի» դարպասապահը
«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին իր կարծիքն է հայտնել թիմում 16-ամյա Ջանլուիջի Դոնարումմայի հեռանկարների մասին:
«Պարզապես հրաշալի է կազմում ունենալ 16-ամյա ֆուտբոլիստի, որը արդեն պատրաստ է խաղալ Իտալիայի A սերիայում:
Դոնարումման կարող է լինել 20 տարի լինել «Միլանի» դարպասապահը: Նույնիսկ նախանձում եմ իմ ժառանգորդին, որը այդ ժամանակահատվածում դարպասապահի համար ստիպված չի լինի փող ծախսել», ասել է Բերլուսկոնին:
Նշենք, որ Դոնարուման Իտալիայի առաջնության 9-րդ տուրում՝ մասնակցելով «Սասուոլոյի» հետ հանդիպմանը, դարձավ Իտալիայի բարձրագույն առաջնության մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ դարպասապահը՝ 16 տարեկան 242 օրական:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
922 դիտում
16:37 23-05-2015
Սիլվիո Բերլուսկոնին գրանցվել է Instagram-ում
1597 դիտում
15:20 03-09-2020
Սիլվիո Բերլուսկոնին կորոնավիրուսով է վարակվել
7895 դիտում
23:06 08-10-2017
Բերլուսկոնին Պուտինի ծննդյանը ծածկոց է նվիրել
Այս բաժնից
2797 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
3031 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են
3550 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)