Բերլուսկոնին 10 մլն եվրո է փոխանցել Լոմբարդիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
«Միլանի» նախկին սեփականատեր, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո բերլուսկոնին 10 մլն եվրո է նվիրել Լոմբարդիայի տարածաշրջանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
83-ամա գործիչը այդ գումարը փոխանցել է շրջանին՝ ժամանակավոր հիվանդանոցում ինտենսիվ թերապիայի 400 բոքս ստեղծելու համար:
«Մենք չենք կարող ջերմ և էմոցիոնալ ողջույններ չհղել հերոսներին, որոնք չարչարվում են հիվանդանոցներում», հայտարարելէ Բերլուսկոնին:
Լոմբարդիան կորոնավիրուսի համաճարակից Իտալիայում առավել տուժած շրջանն է: Այժմ այնտեղ վարակվածների թիվը կազմում է ավելի քան 800 մարդ:
Ընդհանուր առմամբ Իտալիայում կորոնավիրուսից հիվանդացել է ավելի քան 23 հազ. մարդ: Վտանգի խմբում հիմնականում տարեց մարդիկ են. մահացության մակարդակը աճում է երկրաչափական պրոգրեսիայով, սկսած 65 տարեկաններից: