211652_close_icon
views-count6393 դիտում article-date 12:18 06-10-2017

Իրանը հավատարիմ չէ միջուկային ծրագրի պահպանմանը. ԱՄՆ-ի նախագահ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ Իրանը չի պահպանում միջուկային հարցով միջազգային համապարփակ համաձայնագիրը, որը պետք է խաղաղ բնույթ կրի։ Ինչպես հաղորդում է Tass-ը, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն գնով չպետք է թույլ տա Թեհրանին միջուկային զենք ունենալ։ «Իրանական ռեժիմը սատարում է ահաբեկչությանը, բռնություն և քաոս տարածում ողջ Մերձավոր Արևելքում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է վերջ դնենք Իրանի շարունակվող ագրեսիային և նրա միջուկային ձգտումներին»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ Տանը բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ։

Նմանատիպ նյութեր