211652_close_icon
views-count3235 դիտում article-date 17:44 05-10-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Մոսկվա

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Մոսկվա` մասնակցելու հոկտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարների հանդիպմանը: Հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԵՏՄ անդամ պետությունների միջև գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության բնագավառներում ինտեգրացման գործընթացների զարգացմանը, համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, ԵՏՄ ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, ինչպես նաև ագրարային շուկայի պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր