211652_close_icon
views-count28093 դիտում article-date 23:36 04-10-2017

Խոշոր չափի գողություն «Թեղուտ» ՓԲԸ-ից. վնասը կազմում է 2 մլն 130 հազար դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Կամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայից խողոկավաշարի ուղղությամբ գնացող բարձրավոլտ սնուցման մալուխի մոտ 250 մետր հատվածը կտրելու եղանակով գողանալու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ՓԲԸ-ի իրավախորհրդատու Արթուր Բարսեղյանը կատարվածի մասին տեղեկացրել է Ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ գողության հետևանքով ընկերությանը պատճառվել է 2 մլն 130 հազար դրամի վնաս: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր