211652_close_icon
views-count10548 դիտում article-date 14:28 04-10-2017

Թուրքիայում մինչև 6 տարեկան 594 երեխա է գտնվում կալանավայրերում

Թուրքիայի կալանավայրերում ներկա պահին գտնվում է մինչև 6 տարեկան 594 երեխա։ Այդ մասին հայտնում է diken.com կայքը։ Տվյալները հայտնել է երկրի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը՝ պատասխանելով Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Իզմիրից ընտրված պատգամավոր Մուսլիմ Դողանի հարցմանը։ Նշվում է, որ երեխաներին խնամող կամ երեխաներին իրենց մոտ պահող մայրերի թիվը 547 է։

Նմանատիպ նյութեր