97998 դիտում
22:07 03-10-2017
Կրակոցներ Երևանում. Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում են հրազենային վնասվածքներ ստացած, նախկինում մի քանի անգամ դատված, «Ջոն» մականվամբ՝ 48-ամյա տղամարդու կյանքի համար.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Անհայտ անձը Նորագավիթ 8-րդ փողոցում հետապնդել է մի քաղաքացու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին՝ 48-ամյա Սամվել Գառնիկի Ավագյանը, «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, ում կյանքի համար այս պահին բժիշկները պայքարում են:
Այս պահին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ, Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ ժամանել են դեպքի վայր, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի և բաժնի պետի տեղակալ Կամո Շառոյանի գյխավորությամբ:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ ստացածը նախկինում մի քանի անգամ դատված է եղել, ում ավելի շատ ճանաչում են «Ջոն» մականվամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15526 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35780 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց