211652_close_icon
views-count3627 դիտում article-date 13:10 02-10-2017

Ռուսաստան է ժամանել ՌԴ-ում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը

Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի նոր դեսպան Ջոն Հանթսմանն իր կնոջ՝ Մերի Քեյի հետ այսօր առավոտյան ժամանել է Մոսկվա։ Այդ մասին հայտնել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։ Ամերիկացի դեսպանը 57 տարեկան է, ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի միջազգային քաղաքականություն ֆակուլտետը և աշխատել է ԱՄՆ-ի 5 նախագահների ադմինիստրացիաներում։ Նա եղել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերիտասարդ դեսպանը, ով 32 տարեկանում ղեկավարել է Սինգապուրում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը։

Նմանատիպ նյութեր