Ռուսաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը ժամանել է Մոսկվա
Ռուսաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Տեֆտը ժամանել է Մոսկվա: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով ԱՄՆ դեսպանատանը:
Հաղորդվում է, որ դեսպանն ավելի վաղ հավատարմության երդում էր տվել, իսկ օգոստոսի 1-ին ԱՄՆ Սենատը հաստատել էր Տեֆտի թեկնածությունը: