211652_close_icon
views-count65043 դիտում article-date 17:08 01-10-2017

Խոշոր ավտովթար Օձուն-Ստեփանավան ճանապարհին. բախվել են Toyota Camry-ն ու Opel Astra-ն. վերջինը վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են Toyota Camry մակնիշի 98 MM 988 համարանիշի և Opel Astra մակնիշի 95 VC 095 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Opel-ում առաջացել է հրդեհ և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև Ոսստիկանության Թումանյանի բաժի օպերատիվ խումբը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր