211652_close_icon
views-count34804 դիտում article-date 11:26 01-10-2017

28-ամյա զինծառայողը բժիշկներին մեղադրում է 51-ամյա մոր մահվան մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Գևորգ Մ.-ի դիմումի կապակցությամբ: Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետաքննչական բաժանմունքւոմ հայտնել է, որ 2 ամիս առաջ իր մայրիկին՝ 51-ամյա Նաիրա Մ.-ին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ նրան վիրահատել են: Գևորգ. Մ.-ն հայտնել է նաև, որ բժիշկները նրան վիրահատել են և գտնում է, որ նրանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով երեկ մայրը մահացել է: Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Մ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայող է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը՝ խնդրի վերաբերյալ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր