211652_close_icon
views-count124613 դիտում article-date 10:37 29-09-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է երեկ Երևանում տեղի ունեցել տրոլեյբուսի վթարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացու թունել տանոց ճանապարհահատվածում տեղի ունեցել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի բախումը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/28/1078493/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացու փողոց տանող ճանապարհահատվածում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել։ Վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Օպերատիվ էին գործել փրկարարները, Երևանի 1-03 շտապօգնության խմբերը և Երևանի ճանապարհային ոստիկանները։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը։ Ժամանել էր նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը։ Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, մինչև կժամանեին շտապօգնության բրիգադները։ Բժիշկները մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 235+
235+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր