211652_close_icon
views-count5329 դիտում article-date 16:37 28-09-2017

«Բավարիան» այսօր կքննարկի Կարլո Անչելոտիի պաշտոնանկության հարցը

«Բավարիան» կարող է Կարլո Անչելոտիին հեռացնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Սպասվում է, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը այսօր երեկոյան շտապ նիստ կհրավիրի, երբ ակումբի բոլոր ներկայացուցիչները վերադառնան Փարիզից: Նախօրեին «Բավարիան» Չեմպիոնների լիգայում խոշոր հաշվով պարտվեց ՊՍԺ-ին՝ 0:3: Նիստում ակումբի ղեկավարները կքննարկեն Անչելոտիի հետագա գործունեության նպատակահարմարությունը: Բացառված չէ, որ իտալացուն պաշտոնանկ անեն: «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն և մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հրաժարվել են մեկնաբանություններ տալ Անչելոտիի հետ կապված իրավիճակի մասին: Եթե Անչելոտին հեռացվի, ապա գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կլինի իտալացու օգնական Վիլի Սանյոլը: Նշենք, որ Բունդեսլիգայում էլ «Բավարիայի» գործերը այնքան հաջող չեն. թիմը 6 տուրից հետո ընթանում է 3-րդ տեղում:

Նմանատիպ նյութեր