«Բավարիան» հեռացրեց Կարլո Անչելոտիին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հեռացվեց աշխատանքից: 58-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզվել է անբավարար արդյունքների պատճառով:
Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կլինի Անչելոտիի օգնական Վիլի Սանյոլը:
Մյունխենցիները վերջին պարտությունը կրեցին սեպտեմբերի 27-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում 0:3 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/28/1078488/]զիջելով[/url] ՊՍԺ-ին: Գերմանիայի Բունդեսլիգայում թիմը 6 տուրից հետո զբաղեցնում է 3-րդ տեղը: