Անչելոտիի պաշտոնանկության հարցը որոշված է. Sky Sport
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնանկ կարվի, հայտնում է Sky Sport Italia-ն:
Սպասվում է, որ կիրակի օրը՝ մայիսի 24-ին, Անչելոտիի և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև հեռախոսազրույց կլինի, որի ժամանակ էլ Պերեսը կհայտնի մարզիչի պաշտոնանկության մասին:
Պաշտոնանկությունից հետո Անչելոտին մի քանի շաբաթ անցկացնելու է Վանկուվերում (Կանադա), որից հետո նոր ակումբում աշխատելու որոշում կկայացնի:
Նրա հաջորդ ակումբների թվում նշվում են «Միլանը», «Բարսելոնան», «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»: Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալը» գլխավորում է 2013 թվականի ամռանից: Նրա գլխավորությամբ «Ռեալը» 2014 թվականին 10-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան: