211652_close_icon
views-count8685 դիտում article-date 09:31 26-09-2017

Թուրքիայում կրակել են անօրինական միգրանտների տեղափոխող միկրոավտոբուսի վրա. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի հարավում՝ Ագրա քաղաքում, կրակոցներ են արձակվել միկրոավտոբուսի վրա, ինչի հետևանքով մահացել է 3, վիրավորվել՝ 7 մարդ։ Ինչպես հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը, սպանվածներն Աֆղանստանի քաղաքացիներ էին, իսկ միկրոավտոբուսն անօրինական միգրանտների էր տեղափոխում։ Միկրոավտոբուսի վարորդը և այլ ուղևորներ փորձել են փախուստի դիմել դպքի վայրից, սակայն իրավապահնրը բռնել են նրանց։ Իսկ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։

Նմանատիպ նյութեր