211652_close_icon
views-count45284 դիտում article-date 18:08 22-09-2017

Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Թիֆլիս» ռեստորանում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունոքում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Լոռու մարզում կանանց մասնակցությամբ տեղի ունցած վիճաբանություն-ծեծկտուքի փաստով: Ժամը 09:00-ի սահմաններում Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «Թիֆլիս» ռեստորանային համալիրի մոտ հարձակվել են Օձուն գյուղի բնակիչ, 54-ամյա Ալվարդ Նալբանդյանի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ որտեղ Ա. Նալբանդյանը հայտնել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում գործող, իրեն պատկանող կրպակում իր աշխատակցուհին՝ 58-ամյա Գոհար Գասպարյանը, հարձակվել է իր վրա՝ ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին: Մինչ հետաքննիչը դեպքի հանգամանքները կպարզեր, այս անգամ Ոստիկանություն է դիմում Գ. Գասպարյանը և հայտնում, որ վիճաբանության ժամանակ Ա. Նալբանդյանը ճանկռել է իր ձեռքերը, քաշել մազերը, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ Ա. Նալբանդյանն էլ աշխատում է իր անվամբ գործող ԱՁ-ում՝ որպես տնօրեն: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր