211652_close_icon
views-count28940 դիտում article-date 12:39 21-09-2017

Լոռու մարզի Ճոճկան համայնքում հանդիսավորությամբ նշեցին ՀՀ անկախության տոնը, իսկ գյուղի դպրոցի ՆԶՊ դասասենյակն անվանակոչվեց հերոս կապիտան Գոռ Խուդինյանի անվամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Լոռու մարզի Ճոճկան համայնքում մեծ միջոցառում տեղի ունեցավ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ ամիսներ առաջ զոհված կապիտան Գոռ Խուդինյանի անունով անվանակոչվեց Ճոճկանի միջնակարգ դպրոցի ՆԶՊ-ի դասասենյակը։ Դպրոցի տնօրեն Գնել Խաչատրյանը և Գոռ Խուդինյանի հայրը՝ Ֆրունզիկ Խուդինյանը, դասասենյակի մուտքի մոտ փակցրեցին Գ. Խուդինյանի անունը նշող ցուցանակը։ Ներկա էին նաև վերջերս սահմանին զոհված զինվորներ Գևորգ Գևորգյանի և Արայիկ Մատինյանի ծնողները։ Դպրոցի բակում ներկաները հարգանքի տուրք մատուցեցին բոլոր զոհված զինվորների հիշատակին։ Իսկ Ախթալայի հոգևոր հովիվ, տեր Հեթում քահանա Թահվերդյանը կատարեց հերոսի անունով անվանակոչված դասասենյակի օրհնության կարգ, ինչից հետո դպրոցի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ ՀՀ հիմնի կատարմամբ, իսկ երգ ու պարին հաջորդեց գեղեցիկ շուրջպարը՝ դպրոցի շուրջ։ Խոսքով հանդես եկավ նաև Գոռի մայրը՝ տիկին Անահիտը, ով դպրոցին հանձնեց զենք, որպեսզի ռազմագիտության դասերն ավելի արդյունավետ անցկացվեն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր