211652_close_icon
views-count27946 դիտում article-date 18:36 23-02-2018

Լոռու մարզի Ճոճկան համայնքում հարգեցին 1 տարի առաջ հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհված կապիտան Գոռ Խուդինյանի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 23-ին, Լոռու մարզի Ճոճկան համայնքում տեղի ունեցավ 2017 թվականի փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված N զորամասում զոհված կապիտան Գոռ Խուդինյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին Թումանյանի զինկոմիսարիատի աշխատակիցները՝ զինկոմ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, Գոռի մարտական ընկերները, հարազատներն ու համագյուղացիներ։ Գյուղի դպրոցում՝ Գոռի անվան ՆԶՊ դասասենյակում բացվել էր տաղավար, որտեղ ներկայացված էին Գոռի անձնական իրերը՝ տարբեր մրցաշարերում նվաճած մեդալները, դիպլոմները, հուշամեդալներ, նրա ուսադիրներն ու զինվորական այլ պարագաներ։ Այնուհետև ներկաներն ուղևորվեցին դեպի Գոռի գերեզման, որտեղ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը խնկարկում կատարեց, հնչեցրեց Տերունական աղոթքը, և ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսի շիրիմին՝ հարգելով նրա վառ հիշատակը։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+

Նմանատիպ նյութեր