211652_close_icon
views-count1477 դիտում article-date 19:00 19-09-2017

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցել է «Տպագրության մարգարիտ» խորագրով միջազգային գիտաժողովի և ցուցահանդեսի բացմանը

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում («Մատենադարան») մասնակցեց «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի և ցուցահանդեսի բացմանը և հանդես եկավ ողջույնի խոսքով: Միջոցառումները նվիրված են Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակին և իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում: Տեղեկանք: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում Կազմակերպությունը երկամյա պարբերականությամբ ֆինանսական աջակցություն է տրամադրում անդամ պետությունների կողմից ներկայացված, Կազմակերպության առաջնահերթություններին և գերակայություններին համապատասխանող ծրագրային առաջարկներին:

Նմանատիպ նյութեր