2094 դիտում
14:38 14-11-2017
ՀՀ ԱԳ նախարարի տեղակաը մասնակցել է «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը
Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացմանը, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում:
Փոխնախարար Հովակիմյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որտեղ, մասնավորապես նշեց, որ «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը խորագիրը կրող այս գիտաժողովը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի 2016-2017թթ. երկամյա շրջափուլի համար ներկայացվել էր Հայկական աստղագիտական ընկերության կողմից և ընտրվել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից, հրաշալի առիթ է մեկ անգամ ևս վերահաստատելու գիտության զարգացման հրամայականը, խրախուսելու երկրների միջև գիտական համագործակցությանը նպաստելու բոլոր ջանքերը:
Նա նաև ընդգծեց, որ Ազգային հանձնաժողովը, որը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական գործընկերը Հայաստանում, իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ գործառույթներ, այդ թվում, օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընձեռած հնարավորությունները, նպաստում է հայ գիտության ու մշակույթի ձեռքբերումների մասին միջազգային հանրության իրազեկմանը:
Տեղեկանք: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում Կազմակերպությունը երկամյա պարբերականությամբ ֆինանսական աջակցություն է տրամադրում անդամ պետությունների կողմից ներկայացված, Կազմակերպության առաջնահերթություններին և գերակայություններին համապատասխանող ծրագրային առաջարկներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
310 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը