3268 դիտում
21:42 14-02-2018
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում անցկացվող խորհրդաժողովի բացմանը
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց «Գեղարդի վանական համալիրի ժայռափոր եկեղեցիների և ջրահեռացման համակարգի պահպանության և ամրակայման մեթոդաբանությունները» խորհրդաժողովի բացմանը, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում:
Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը շեշտեց, որ խորհրդաժողովի կազմակերպման նպատակն է աջակցել Գեղարդի վանական համալիրի առավել արդյունավետ պահպանմանը` ջրահեռացման համակարգի նոր մեթոդաբանությունների մշակման միջոցով։ Հաշվի առնելով, որ 2000 թվականից Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում, որպես մարդկության համար առավել մեծ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ՝ դրանց պահպանումը չափազանց կարևոր է:
Մաղթելով հաջողություն խորհրդաժողովի աշխատանքներին՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ խորհրդաժողովի փորձագետների կողմից մշակված մեթոդաբանությունը կարևոր նախադեպ կհանդիսանա մյուս մշակութային վայրերի պահպանման համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում:
Տեղեկանք. Խորհրդաժողովն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ԱԳ նախարարության ներքո գործող Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության հետ համագործակցաբար` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված և ֆինանսավորված «Գեղարդի վանական համալիրի ժայռափոր եկեղեցիների և ջրահեռացման համակարգի պահպանության և ամրակայման մեթոդաբանություններ» ծրագրի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
1415 դիտում
20:36 20-03-2017
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Դիլիջանում մասնակցել է ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ հանդիպմանը
1227 դիտում
17:36 04-04-2014
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցել է ISAF-ի հանդիպմանը
Այս բաժնից
1354 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ