185026 դիտում
10:23 17-09-2017
Ոստիկանների որոնողական աշխատանքների արդյունքում 2 շաբաթ անց անհետ կորած մասիսցի 17-ամյա աղջիկը հայտնաբերվեց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերր 16-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժնի աշխատակիցները Արարատի մարզի Վերին Դվին գյուղում հայտնաբերել են օգոստոսի 31-ից որոնվող Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Աննա Հայրապետյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դուրս էր եկել տանից և ծնողները ոչ մի տեղուկություն չունեին նրա մասին, իսկ սեպտեմբերի 1-ից նա համարվել էր անհետ կորած և որոնովում էր:
Որոնողական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/08/1076887/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 8-ին արեն 10 օր էր՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ 17-ամյա Աննա Հայրապետյանից հարազատները նորություն չունեին:
Մայրը ասել էր, որ օգոստոսի 31-ի երեկոյան աղջիկը տանից դուրս է եկել, նկատելով նրա բացակայությունը՝ զանգահարել էին, սակայն անհասանելի էր եղել:
Հաջորդ օրը առավոտյան նա զանգել էր մայրիկին ասել այնպիսի բաներ, որը, ըստ ծնողի՝ իրեն ստիպել են: Մասնավորապես, ասել էր, որ իրեն թողնեն իր կյանքով ապրի, չի ուզում տուն գա, որ միայն իր դիակը տուն կբերեն և այլն: Մայրը ասել էր, որ դա իր խոսքերը չէին, ու, ըստ իրեն՝ նրան ինչ-որ մեկը ստիպել է, որ նա այդպես արտահայտվի:
Այնուհետև այդ օրերի ընթացքում Աննան բոլոր զանգերը անջատել է, ու մի քանի անգամ մայրիկին գրել, որ նրան շատ է սիրում, սակայն տուն չի գա:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
23687 դիտում
01:28 15-08-2022
Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի