211652_close_icon
views-count79487 դիտում article-date 17:31 08-09-2019

Գեղարքունիքի մարզում ոստիկանների, փրկարարների ու գյուղացիների կողմից անհետ կորած 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները շարունակվում են. գործի է դրվել նաև դրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 08:30-ից Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներին ներգրավված են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանութան Վարդենիսի բաժնի մի քանի ստորաբաժանումների ծառայողներ՝ Վարդենիսի ոստիկանության պետ Սամվել Գալստյանի գլխավորութամբ: Մասնակցում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներն ու Կուտական գյուղի մեծ թվով գյուղացիներ՝ գյուղապետի գլխավորությամբ: Այս պահին էլ որոնողական աշխատանքները շարունակվում են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ որոնողական աշխատանքներում օգտագործվել է դրոն, իսկ այսօր որոնողական աշխատանքները կատարվում են մի քանի կիլոմետր շառավղով, որտեղ կան խոտի դեզեր, ջրատարներ, ջրախողովակներ, անգամ ստուգվում են այն սեփական տները, որտեղ մարդիկ չեն բնակվել: Ոստիկանները հայտնաբերում են տների սեփականատերերին, հեռախոսով կապ են հաստատում ու խնդրում են տերերը կամ նրանց բարեկամները ժամանեն գյուղ, որպեսզի հնարավոր լինի առանց արտաքին միջամտության տան ներսում ստուգումներ կատարեն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/07/1134525/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Երեկ՝ սեպտեմբերի 6-ից, ժամը 21:00-ից Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Վարդենիսի և Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատների ավելի քան 20 հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Վարդենիսի բաժնի մի քանի ծառայությունների 30-ից ավելի աշխատակիցներ, Վարդենիսի ոստիկանապետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև Կուտական գյուղի մեծ թվով բնակիչներ՝ գյուղապետի գլխավորությամբ և Սոթքի հանքի անվտանգության ծառայության մեծ թվով աշխատակիցներ շարունակում էին Կուտական գյուղի բնակիչ, 15-ամյա Արեգա Մ.-ի որոնողական աշխատանքները: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ փրկարարները, ոստիկանները, գյուղացիները ու Սոթքի հանքի ծառայողները, բառիս բուն իմաստով, որոնողական աշխատանքներ են կատարել մի քանի կիլոմետր շառավղով: Երեխան կորել էր այն պահից հետո, երբ մոր հետ նախիրն արոտավայրից իջեցնելիս են եղել, մայրը աղջկան ասել է. «Սպասի, կովերին գոմն անեմ ու միասին գնանք տուն»: Մոտ 10 րոպե անց մայրը գոմից դուրս է եկել և նկատել, որ երեխան չկա: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ երեխան տառապում է էպիլեպսիայով: [b]Որոնվող 15–ամյա աղջնակն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0660332001567949737586426.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր