211652_close_icon
views-count59436 դիտում article-date 00:08 16-09-2017

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 31-ամյա տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա երեխայի հետ, ով 10 շաբաթական հղիության փուլում է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՝ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել իր վարչական տարածքի գյուղերից մեկի Բուժամբուլատորիայից ստացված հաղորդման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի գյուղերից մեկի ծնողը իր 15-ամյա աղջկան հետազոտման նպատակով բերել է Բուժամբուլատորիա, որտեղ պարզվել է, որ երեխան գտնվում է 10 շաբաթական հղիության փուլում: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ երեխան այս տարվա մարտի 24-ից փաստացի ամուսնացել է 31-ամյա Վ. Ս.-ի հետ, ով իրենց տանը սեռական հարաբերություն է ունեցել երեխայի հետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր