117216 դիտում
17:29 25-05-2019
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 19-ամյա կինը մեղադրում է Իջևանի հիվանդանոցի բժշկին՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատճաշ կատարելու մեջ. կնոջ՝ 38 շաբաթական հղիության պտուղը մահացել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 24-ին, ոստիկանության Իջևանի բաժին դիմած 19-ամյա Անահիտ Տ.-ի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանությունում հայտնել է, որ մայիսի 4-ին, ժամը 12։00-ի սահմաններում ինքը 38 շաբաթական հղիության մեջ ունեցել է ցավեր և դիմել է Իջևանի հիվանդանոց, որտեղ բժշկի մասնագիտական պարտականությունների ոչ ճիշտ կատարման պատճառով իր 38 շաբաթական պտուղը մահացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անահիտ Տ.ի հայտնած բժիշկը Էդվարդ Ֆրանգուլյանն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: