211652_close_icon
views-count8240 դիտում article-date 19:06 15-09-2017

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը լայն հնարավորություն կտա հայկական բիզնեսին. Պետրոս Սուրմելիս

«Եվրամիության հետ ստորագրվելիք նոր համաձայնագիրը հնարավորություն կտա զարգացնել հայկական գյուղատնտեսությունը, կամրապնդի գյուղմթերքի ներկայացումը եվրոպական երկրներում։ Մենք նաև նպատակ ունենք բարելավել ներդրումային միջավայրը Հայաստանում, որը հնարավորություն կտա զարգացնել ներքին բիզնեսն ու բարելավել արտահանման շուկան»,- «Երևան Էքսպո» կենտրոնում Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանում գործող ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ կազմակերպված «Եվրոպան Հայաստանում» ԵՄ բազմոլորտ առևտրային և ներդրումային ցուցահանդեսին նվիրված ասուլիսի ընթացքում ասել է Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: Պետրոս Սուրմելիսի դիտարկմամբ՝ մյուս կարևոր գործոնը մրցակցային միջավայրի բարելավումն է: Նա նշել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսվում է ստեղծել մի մարմին, որը կզբաղվի հենց մրցակցային մթնոլորտով: «Մրցակցությունը պետք է լինի արդար, և խաղի այլ կանոններ չպետք է լինեն։ Համաձայնագրում հատուկ պայմաններ ենք նախատեսում պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների վերաբերյալ, որպեսզի նրանք խաղան նույն պայմաններով, ինչ շուկայի մյուս խաղացողները»,- եզրափակել է Պետրոս Սուրմելիսը:

Նմանատիպ նյութեր