Կարեն Կարապետյանը Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի մասին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ֆեյսբուքի իր [url=https://www.facebook.com/Karen.Karapetyan/]էջում[/url] անդրադարձել է երեկ Բրյուսելում ստորագրված Եվրամիություն-Հայաստան համաձայնագրին:
«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Եվրամիության հետ շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, որն իրականություն դարձնելու համար տարվել է ամենօրյա մանրակրկիտ աշխատանք։ Այս համաձայնագիրը վստահաբար որակական նոր մակարդակի կհասցնի Հայաստանի գործակցությունը ԵՄ-ի և անդամ երկրների հետ»,- գրել է վարչապետը: