211652_close_icon
views-count9309 դիտում article-date 14:38 15-09-2017

«Սելթիկի» պաշտպան. Եթե Նեյմարը իրեն այդպես պահի, նրան չեն հարգի, ինչպես՝ Մեսիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սելթիկի» պաշտպան Միկաել Լուստիգը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փոուլի 1-ին տուրում ՊՍԺ-ի հետ խաղում տեղ գտած միջադեպը: Խաղի ժամանակ փարիզցիների հարձակվող Նեյմարի ու շոտլանդացիների պաշտպան Էնտոնի Ռալստոնի միջև ընդհարում էր եղել, իսկ խաղից հետո բրազիլացին հրաժարվել էր սեղմել Ռալստոնի ձեռքը: «Արդեն ասել եմ, որ դա Նեյմարի խաղի բաղկացուցիչ մասն է: Նրա իրեն փորձում է չափազանց մեծամիտ պահել, որպեսզի պաշտպանն ի վերջո տեղի տա: Նման բան մենք դեռ շատ կտեսնենք: Եթե նա ցանկանումէ, որպեսզի նրան սիրեն և հարգեն այնպես, ինչպես՝ Մեսիին, ապա նա պետք է դադարի իրեն այդպես պահել», ասել է Լուստիգը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր