«Սելթիկի» 16-ամյա հարձակվողը հենց առաջին խաղում երկու ռեկորդ է սահմանել. տեսանյութ
Շոտլանդիայի առաջնության վերջին տուրում «Սելթիկը» 7:0 հաշվով ջախջախել է «Մազերուելին»:
Այդ խաղում «Սելթիկի» պատանի հարձակվող Ջեք Էյթչինսոնը միանգամից երկու ակումբային ռեկորդ է սահմանել: 16-ամյա հարձակվողը փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին և դարձել «Սելթիկի» պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը` նորամուտը նշելով 16 տարեկան և 71 օրեկան հասակում:
Նախկին ռեկորդը 108 տարի մնում էր. մինչ այդ ամենաերիտասարդ խաղացողը եղել էր Մարկ Ֆոթերինհեմը, որը 1908 թվականին նորամուտը նշել է 16 տարեկան և 317 օրեկան հասակում:
Խաղադաշտ մտնելուց ընդամենը 2 րոպե անց Էյթչինսոնը գոլ է խփել` դառնալով ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ ռմբարկուն: