211652_close_icon
views-count19925 դիտում article-date 21:06 14-09-2017

Ֆրանկֆուրտում ներկայացվել է 1,5 մլն դոլար արժողության թռչող մեքենա. ավտոարտադրողն արդեն պատվերներ է ընդունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանկֆուրտում այս օրերին ընթացող հեղինակավոր ավտոշոուի շրջանակներում ներկայացվել է Սլովակիայի AeroMobil ընկերության ստեղծած թռչող ավտոմեքենան: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ շուտով ավտոարտադրողը պատրաստ կլինի նոր AeroMobil ավտոմեքենայի պատվերներ ընդունել: Նշվում է, որ անվտանգության բարձիկների փոխարեն մեքենայում կգործի պարաշյուտ: Մեքենան հագեցած է 2,0 լ աշխատանքային ծավալով V4 շարժիչով, որը աշխատում է АИ-95 բենզինով և 100 ձիաուժ հզորություն է ապահովում էլեկտրական շարժիչին, իսկ ընդհանուր հզորությունը կազմում է 1000 ձիաուժ: Երթևեկելիս AeroMobil-ի առավելագույն արագությունը կազմում է 160 կմ/ժ արագություն: Թռիչքի համար մեքենային հարկավոր է բացել թևերը և մեծ արագությամբ թռիչքից առաջ անցնել 300 մ ճանապարհ: Մասնագետները նշում են նաև, որ նման մեքենան վարելու համար հարկավոր է ոչ միայն վարորդական իրավունք, այլ նաև օդաչուի վկայական: Թռչող մեքենայի գինը 1,5 մլն դոլար կկազմի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր