211652_close_icon
views-count57913 դիտում article-date 20:01 13-09-2017

Ոստիկանության ծառայողները Կիևյան կամրջի վրա կանխել են 29-ամյա աղջկա ինքնասպանությունը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ծառայություն կատարելիս՝ Կիևյան կամրջի վրա նկատել են, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ճաղավանդակների վրայով և անցել վտանգավոր եզրագիծը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտենալով նրան՝ տևական ժամանակ խնդրել և բանակցություններ են վարել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի, իսկ նա անընդհատ կրկնել է, որ ունի առողջական և ֆինանսական խնդիրներ, ինչի համար չի ուզում ապրել: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է համոզել աղջկան և օգնել են վտանգավոր եզրագծից անցնել ապահով հատված, որից հետո նրան տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Տաթևիկ Հ.-ն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր