17929 դիտում
23:52 05-11-2024
Բնակիչներն ասում են. «Տիգրան Ավինյանն ու Արամ Ազատյանը դարն ապրած ավտոտնակներով ու մի քանի տոննա աղբով կուտակված հատվածը վերածեցին մեր երեխաների համար հոյակապ խաղահրապարակի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցից դեպի Արամ Խաչատրյան փողոց տանող հատվածի հարևանությամբ գտնվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները ականատես են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի կողմից տրված խոստման իրականացմանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ա. Ազատյանը կեսգիշերին մոտ շրջայց էին կատարել Արաբկիրում և Մամիկոնյանց փողոցի վերջնամասում դեռ ԽՍՀՄ տարիներից, ժողովրդի հայտնի Մերգելյան ինստիտուտի հանրակացարանի հարևանությամբ գտնվող ժանգոտած ավտոտնակների մոտ՝ հակասանիտարական վիճակում գտնվող տարածքում, որոշում են, որ պետք է երեխաների համար խաղահրապարակ կառուցվի։
Արդեն հաջորդ օրը Ա. Ազատյանը հանդիպում է ավտոտնակների տերերի հետ, և պարզվում է, որ մեծ մասը կառուցված են եղել մութ ու ցուրտ տարիներին, երբ ում մտքով ինչ անցնում էր, կառուցում էր, անգամ կանաչ գոտիների հաշվին։
Ա. Ազատյանին հաջողվում է քաղաքացիներին համոզել և տեղեկացնում է նրանց իր և Տ. Ավինյանի մտահղացման մասին, ինչը ողջունում են բնակիչները ու մի քանի օրերի ընթացքում ապամոնտաժվում են կրպակները, տարածքից հեռացվում է մի քանի բեռնատար աղբ, որից հետո Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները գործի են անցնում ու արդեն ամիսներ անց խաղահրապարակը հանձնվում է բնակիչներին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Տ. Ավինյանին, Ա. Ազատյանին՝ ասելով, որ նրանց քայլն իսկական երևանցու մասին մտածող պաշտոնյայի քայլ էր։ Երեխաները չունեին խաղահրապարակ, փոխարենն ունեին դարն ապրած ավտոտնակներ, մի քանի տոննա աղբ և երբեմն տարածքում տիրում էր հակասանիտարական վիճակ, իսկ այդ ամենը, շնորհիվ նրանց, մոռացության է մատնվել, փոխարենն ունենք հոյակապ մաքուր ու գեղեցիկ՝ երեխաների համար կառուցված խաղահրապարակ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2131 դիտում
13:26 10-11-2024
Ավստրալիայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս Երկիր 2024»
2314 դիտում
20:56 09-11-2024
69 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Թոնի Թոդը
1666 դիտում
12:26 09-11-2024
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի ՀՀ պատվիրակությունը մեկնել է Մադրիդ