211652_close_icon
views-count9438 դիտում article-date 16:04 13-09-2017

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնում C-400-ների ռուս-թուրքական գործարքի առնչությամբ

Պաշտոնական Վաշինգտոնին մտահոգում է C-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի վաճառքի ռուս-թուրքական գործարքը: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը երեկ գործարքի մասին [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4558347]tass.ru[/url] լրատվական գործակալության լրագրողի հարցին պատասխանելով ասել է, որ Վաշինգտոնն արդեն հայտնել է Անկարային իր անհանգստությունը այս համաձայնագրի վերաբերյալ: «Մենք մեր դաշնակից Թուրքիայի հետ այս հարցով բաց երկխոսություն ենք վարում և ընդգծել ենք ՆԱՏՕ-ի շրջանակում սպառազինության խոշոր գնումների դեպքում օպերատիվ համատեղելիության պահպանման անհրաժեշտությունը», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը: Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիան արդեն իսկ վճարել է ռուսական արտադրության С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարը: Հիշեցնենք նաև, որ երկու օր առաջ Գերմանիան հայտարարել էր, որ դադարեցնելու է սպառազինության մատակարարումը Թուրքիային:

Նմանատիպ նյութեր