211652_close_icon
views-count44384 դիտում article-date 19:54 12-09-2017

Ավտովթար Երևանում. Ոստիկանության N զորամասի մոտ բախվել են Opel-ն ու Renault տաքսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության N զորամասի մոտ, բախվել են 44-ամյա Վրեժ Զաքարյանի վարած Opel մակնիշի 35 DR 441 համարանիշի և 58-ամյա Հակոբ Սամվելյանի վարած Renault մակնիշի 086 OZ 61 համարանիշի տաքսի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ 1-ին սպայական գումարտակի հերթապահ մասի պետի օգնական Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր