105880 դիտում
16:38 12-09-2017
Ողբերգական դեպք Երևանում. 25-ամյա տղան 13-րդ հարկից ինքնասպան է եղել, հայտնաբերվել է երկտող
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 192 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 72-րդ բնակարանի բնակիչ՝ 25-ամյա Կարեն Ս.-ի դին, ով ինքնասպանություն է գործել՝ 13-րդ հարկից իրեն ցած նետելով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են երկտող, որտեղ նա գրել է, որ այդ ծայրահեղ քայլին է դիմել իր 80-ամյա Սարգիս պապու պատճառով։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել իր անչափահաս ազգականի ներկայությամբ, ում հոգեբանական օգնություն ցուցաբերելու նպատակով ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
28781 դիտում
20:50 23-12-2016
Ողբերգական դեպք Սիսիան քաղաքում. 69-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող
Այս բաժնից
15538 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35786 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց