211652_close_icon
views-count9596 դիտում article-date 14:01 12-09-2017

Այսօր ֆուտբոլային մեծ օր է. «Բարսելոնա», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ» և այլն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: 1-ին տուրում կանցկացվեն A, B, C և D խմբերի հանդիպումները: Անկասկած, օրվա կենտրոնական հանդիպումը կկայանա Կատալոնիայում, որտեղ «Բարսելոնան» ընդունելու է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսին»: Շատ ժամանակ չի անցել,երբ նախորդ մրցաշարի քառորդ եզրափակիչում իտալական ակումբը վստահ հաղթանակ տարավ ահեղ մրցակցի նկատմամբ (3:0, 0:0): Այժմ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում այս «Բարսելոնան»՝ առանց Նեյմարի, բայց Դեմբելեով ու նոր մարզիչով: Կկարողանա՞ Վալվերդեի թիմը վրեժխնդիր լինել: Հայ երկրպագուներին առաջին հերթին, բնականաբար, հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բազել» հանդիպումը, որին՝ մեծ հավանականությամբ, կմասնակցի մանկունյանցիների գլխավոր «փոխանցումագետ» Հենրիխ Մխիթարյանը: Չեմպիոների լիգա, 1-ին տուր [b]A խումբ[/b] «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բազել» (Շվեյցարիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան) [b]B խումբ[/b] «Բավարիա» (Գերմանիա) - «Անդերլեխտ» (Բելգիա) «Սելթիկ» (Շոտլանդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա) [b] C խումբ[/b] «Չելսի» (Անգլիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան) «Ռոմա» (Իտալիա) - «Աթլետիկո» (Իսպանիա) [b]D խումբ[/b] «Բարսելոնա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա) «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Սպորտինգ» (Պորտուգալիա) Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր