211652_close_icon
views-count3100 դիտում article-date 11:39 12-09-2017

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Սեպտեմբերի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում այրվել է 1 հա խոտածածկ տարածք, Ջրաշեն-Կաթնաղբյուր համայնքին հարակից տարածքում` 10 հա, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի կաթի գործարանին հարակից տարածքում՝ 1.5 հա, Արզնիի թիվ 3 առողջարանին հարակից տարածքում՝ 700 քմ, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ 400 քմ, Հրազդան ՀԷԿ-ի մոտակայքում՝ 3000 քմ, քաղաքային աղբանոցին հարակից տարածքում՝ 4000 քմ, Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտակայքում գտնվող անտառում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքում՝ 5 հա: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր