211652_close_icon
views-count4979 դիտում article-date 22:10 10-09-2017

Նազարբաևն իսլամական երկրներին առաջարկել է միանալ G20-ին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը իսլամական երկրների խմբին առաջարկել է G20-ի նմանությամբ միավորվել գիտության և տնտեսության զարգացման կազմակերպության մեջ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Կարծում եմ, որ անհրաժեշտ է ֆորում ստեղծել, ինչպիսին է G-20-ը, ոչ պաշտոնական խումբ իսլամական աշխարհում գիտության և տնտեսության զարգացման նպատակով: Իսլամական համագործակցության կազմակերպության 15 առաջատար երկրներից կարելի էր ստեղծել ԻՀԿ-15 կազմակերպությունը»,- ասել է Նազարբաևը: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ նրա կարծիքով անհրաժեշտ է կանոնավոր համաժողովներ և հանդիպումներ անցկացնել, որոնք կնպաստեն Արևմուտքի երկրների հետ իսլամական աշխարհի մերձեցմանը:

Նմանատիպ նյութեր