Նազարբաևն ու Պուտինը ՇՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում ունենալու են առանձին երկկողմ հանդիպում
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում սեպտեմբերի 11-12-ին կայանալիք ՇՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում ունենալու են առանձին երկկողմ հանդիպում: Այս մասին հայտնում է Новости-Казахстан լրատվականը:
Երկկողմ հանդիպման մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Վլադիմիր Պուտինն առաջին օրը կբանակցի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, իսկ երկրորդ օրը՝ Նազարբաևի հետ: