211652_close_icon
views-count83856 դիտում article-date 14:35 10-09-2017

Արտակարգ դեպք Սևանում. 29–ամյա տղամարդը մարտական նռնակով սպառնում էր պայթեցնել տունը՝ եթե երեխային չտային. օպերատիվ ու պրոֆեսիոնալ են գործել Սևանի ոստիկանները

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: ժամը 01:50-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Սևան քաղաքի Խաչերի փողոց թիվ 2-րդ տանը բնակիչներին սպառնում է, որ կպայթեցնի տունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանում Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ: Ոստիկանները վտանգելով իրենց կյանքը և ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ՝ նշված տան մոտ վնասազերծել են Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Համլետ Խաչատրյանին, ով ձեռքին ունեցել է «F-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սևանի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանը եղել է իրեն պատկանող Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, իսկ նռնակն էլ եղել է մարտական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանը այցելել է նշված տուն, որտեղ բնակվելիս են եղել նախկին կինը՝ 6 ամսական որդու՝ Էդգարի հետ և նա պահանջել է, որպեզի երեխային տան իրեն, հակառակ դեպքում՝ սպառնում էր գործի դնել մարտական նռնակը ու եթե Սևանի ոստիկանները օպերատիվ և ճիշտ չգործեին, հնարավոր է՝ դեպքը ողբերգական ավարտ ունենար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր