211652_close_icon
views-count36096 դիտում article-date 11:13 08-09-2017

Ավտովթար Կոտայքի մարզում. 21-ամյա վարորդը «99»-ով բախվել է ձիու, որը սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում Եղվարդ -Արագյուղ ավտոճանապարհին Կոտայքի մարզի Բուժական գյուղի բնակիչ, 21-ամյա Ռոման Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 35 GZ 547 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ձիու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ձին սատկել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Դեպքի վայր է ժամանել նաև նույն վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր