211652_close_icon
views-count85443 դիտում article-date 22:42 06-09-2017

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում բացվեց «Ջենտլմեն բիլիարդ» ակումբը. նմանատիպ ակումբներն արդեն մրցակից ունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում բացվեց «Ջենտլմեն բիլիարդ» ակումբը, որը իր նմանը չունի ինչպես Դավիթաշեն վարչական շրջանում, այնպես էլ հարակից վարչական շրջաններում, մասնավորապես, Աջափնյակ, և Արաբկիր վարչական շրջաններում: «Ջենտլմեն բիլիարդ» ակումբը գտնվում է Դավիթաշեն 2-րդ թաղամասի 45/6 հասցեում և թե՛ կահավորանքը, թե՛ բիլիարդի սեղանները և թե՛ սպասարկումը համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին: Երևանում գործող բազմաթիվ նմանատիպ ակումբներ արդեն ունեն մրցակից: Այսօր բացմանը ներկա գտնվող երիտասարդները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Այս ակումբը ապացուցում է մեկ բան. որ շատ երիատասարդներ կկտրվեն փողոցից ու իրենց ազատ ժամանակը կանցկացնեն հարմարավետ այս ակումբում: Ակումբի տնօրեն Էռնեստ Աթոյանն էլ վստահեցրեց, որ իրենց ակումբը թե՛ թաղամասում և թե՛ մայրաքաղաքում ճանաչելի է դառնալու հանրությանը՝ սպասարկման և անվտանգության հարցում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 323+
323+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր