211652_close_icon
views-count2663 դիտում article-date 17:34 06-09-2017

Ռումինիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել սխալ տեղեկություն տարածելու համար

Ռումինիայի պաշտպանության նախարար Ադրիան Ցուցույանուն հրաժարական է տվել: Պատճառը նախարարության մամուլի ծառայության հրապարակած սխալ տեղեկությունն է զինծառայողների աշխատավարձերի ուշացման վերաբերյալ: Ռումինական լրատվամիջոցները, հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը, գրել էին, որ պաշտպանական գերատեսչությունը միջոցներ չունի զինծառայողների աշխատավարձերը վճարելու համար: Ռումինիայի ֆինանսների նախարարությունը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում: Ցուցույանուն նշել է, որ սխալվել է՝ վարչապետին տեղյակ չպահելով ծագած խնդրի մասին, այդ պատճառով որոշել է հրաժարական տալ: Ռումինիայի վարչապետ Միհայ Տուդոսեն ընդունել է Ցուցույանուի հրաժարականը:

Նմանատիպ նյութեր