211652_close_icon
views-count503 դիտում article-date 13:02 12-06-2015

Ռումինիայի տրանսպորտի նախարար իր կոպիտ արտահայտության պատճառով հրաժարական է տվել

Ռումինիայի տրանսպորտի նախարար Յոհան Ռուսը հրաժարական է տվել` արտագնա աշխատանքի մեկնող ռումինացիների մասին կոպիտ արտահայտության հետ կապված սկանդալի պատճառով: Նա հայտարարել է, որ մինչ տղամարդիկ խղճուկ գումար են վաստակում դրսում, նրանց երեխաները հանցագործներ, իսկ կանայք` մարմնավաճառ են դառնում: Երկրի վարչապետ Վիկտոր Պոնտան Facebook-ի էջում գրել է, որ ընդունել է նախարարի հրաժարականը և զղջում է տեղի ունեցածի համար: Այս պատմությունը բարդացրել է վարչապետի վիճակը` կապված կառավարությանը վստահության այսօրվա քվեի հետ: Նշենք, որ Պոնտան մեղադրվում է փաստաթղթեր կեղծելուն մասնակցելու, փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ: Ինքը` վարչապետը, մեղադրանքները մերժում է:

Նմանատիպ նյութեր