211652_close_icon
views-count4722 դիտում article-date 14:37 06-09-2017

Պուտին. «Ռուսաստանը չի ճանաչում Հյս. Կորեայի միջուկային կարգավիճակը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի ճանաչում Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը, հաղորդում է gazeta.ru-ն։ «Այդ հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը ես հաստատել եմ նաև Հարավային Կորեայի նախագահ, պարոն Մուն Չժե Ինի հետ հանդիպմանը։ Փհենյանի հրթիռային-միջուկային ծրագիրը կոպիտ կերպով խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, խզում Հյուսիս-արևելյան Ասիայում միջուկային զեենքի չտարածման սկզբունքը և սպառնալիք ստեղծում տարածաշրջանի անվտանգության համար»,-նշել է ՌԴ նախագահը։ Միևնույն ժամանակ Պուտինը կոչ է արել չտրվել էմոցիաներին ու գիտկցել, որ միայն պատժամիջոցների միջոցով հնարավոր չէ լուծել խնդիրը։

Նմանատիպ նյութեր