211652_close_icon
views-count3235 դիտում article-date 09:47 05-09-2017

ԶԼՄ-ներ. Փհենյանը բալիստիկ հրթիռ է տեղափոխում իր արևմտյան ափը

Հյուսիսային Կորեան միջցամաքային բալիստիկ հրթիռի նման ինչ-որ բան է տեղափոխում իր արևմտյան ափը։ Այդ մասին հայտնում է Ruters-ը՝ հղում անելով հարավկորեական լրատվամիջոցներին։ Ըստ տեղեկությունների՝ հրթիռի տեղափոխումը սկսվել է սեպտեմբերի 4-ի առավոտյան։ Ինչպես նշել է աղբյուրը, հյուսիսկորեական իշխանությունները հրթիռի տեղափոխումը միայն գիշերն են կատարում, որպեսզի խուսափեն դիտարկվելուց։ Գործակալության տվյալներով՝ արևմտյան ափին հրթիռների արձակման 2 օբյեկտներ են տեղակայված։

Նմանատիպ նյութեր