211652_close_icon
views-count5580 դիտում article-date 23:04 03-09-2017

Արգենտինական բանտում թմրանյութեր տեղափոխող աղավնու են սպանել

Արգենտինայի ոստիկանությունը սպանել է մի աղավնու, որն օգտագործվել է Սանտա Ռոսա քաղաքի բանտի կալանավորներին թմրանյութեր տեղափոխելու համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` աղավնուն նկատել են, երբ նա մոտենալիս է եղել բանտի տարածքին: Ոստիկանները կրակել են թռչունին, հետո նրա վրա հայտնաբերել են փոքր պարկ, որի մեջ եղել են հաբեր, մարիխուանա և ֆլեշ-քարտ: Նշվում է, որ 2013 թվականին քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները հատուկ վարժեցված աղավնիներ են օգտագործում թմրանյութեր տարածելու համար: Այդ աղավնիներից որոշները կարող են օրական մինչև 15 առաքում կատարել:

Նմանատիպ նյութեր